ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊՈԿԵՐ

Սպորտային Պոկերը դա տրամաբանական թղթախաղ է, որտեղ խաղացողներն մրցում են միմյանց դեմ, հաստատված կանոնների սահմանված կարգով:
Զանազան հմտությունները և կարողությունները հնարավորություն են տալիս գնահատել հակառակորդի մարտավարությունը և ռազմավարությունը:
Յուրաքանչյուր խաղացողի նպատակն է, հաղթել բանկը լավագույն խաղաթղթեր հավաքելով, քան հակառակորդը (-ները) կամ ետ քաշել խաղից հակառակորդ (- ներին) կատարած տոկոսադրույքի միջոցով:
Պոկերը, անշուշտ, խիստ տարբերվում է զուտ խաղատներին բնորոշ մի շարք տիպիկ խաղերից:
Տվյալ խաղի, որպես պատահականության կամ հաջողության խաղի ապրիորային գնահատականը կլիներ արդար, եթե այն խաղացողից չպահանջեր գիտելիքներ, հմտություն և փորձ, և խաղի արդյունքը որոշվեր անմիջապես քարտերը բաժանելու պահին առանց առևտրային գործընթացում խաղացողների մասնակցության:
Սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ և զուտ առևտուր անելու անհրաժեշտությունը, բավականին բարդ մեխանիզմը` բազմաթիվ տարբեր գործոնների հետ անմիջապես կապված, և առաջին հերթին` բոլոր խաղացողների համար սեղանի վրա ընդհանուր խաղաքարտեր հայտնվելու որոշակի ընթացակարգերի հետ (ֆլոպ, Թյորն և Ռիվեր), դրա հետ կապված տարբեր որոշումների բազմազանությունից ստույգ տարբերակի ընդունումը, ինչպես նաև մրցաշարի բոլոր մասնակիցների համար նախորոկ հաստատված ֆիշկաների որոշակի քանակի առկայությունը, որոնք ստանում է յուրաքանչյուր խաղացող մրցաշարի մեկնարկից առաջ, թույլ են տվել մշակել և գտնել ընթացակարգային որոշումներ, որոնք սպորտային մրցակցության համատեքստում իրենցից ներկայացնում են պոկերի մրցաշարի կոռեկտ ձևաչափեր: