top of page

  Կրկնօրինակ Պոկերի  Մրցաշարային կանոններ


ԿԱՆՈՆ 1 ԿՐԿՆԱԿ ԿԱՊՈՒԿՆԵՐ

1-1. Մրցաշարը կներկայացվի առաջնահերթ ձեռքով խառնադարսելու կամ անկանոն թվային գեներացիայով: Այս անկանոն գործողությունները կօգտագործվեն մրցաշարի յուրաքանչյուր սեղանի համար խաղաքարտերի կրկնակ կապուկների ձևակերպման մեջ (հերթականությամբ նշված): 

1-2. Այն կապուկները, որոնք ամբողջությամբ անկանոն չեն ձևակերպվել (այսինքն ֆիքսված են հատուկ ձեռքերով դասավորվելու համար) չեն թույլատրվում: 

1-3. Կապուկների անկանոն թվային գեներացիան, ձևավորումը և պահումը ապահովում է Thought Sport Ltd-ն:անոն 2 Թիմի կազմը 

ԿԱՆՈՆ 2 ԹԻՄԻ ԿԱԶՄԸ

2-1. Թիմերը կազմված կլինեն 6 խաղացողներից և մեկ պահեստային խաղացողից (որոնց անունները պետք է նախորոք ներկայացվեն յուրաքանչյուր թիմի ավագի կողմից մրցաշարի կազմակերպչին): 

2-2. Պահեստային խաղացողները իրավունք չունեն հետևել ակտիվ մրցաշարին կամ դրա շարժին էկրանին: 

2-3. Թիմերի ավագները կարող են մրցաշարի ընթացքում ցանկացած ժամանակ առանց սահմանափակումների օգտագործել փոխարինման համար պահեստային խաղացողին: Փոխարինումը կարող է կատարվել միայն ձեռքից ձեռք: Պահեստային խաղացողը պետք է զբաղեցնի իր տեղը առանց ազատված նստատեղում որևէ գործողություն կատարելու: 

2-4. Թիմի ավագները պետք է այնպես կազմակերպեն փոխարինումը, որպեսզի բոլոր նստատեղերը միշտ զբաղեցրած լինեն: Դատարկ նստատեղերը կդիտվեն որպես մրցաշարի կանոնների խախտում և համաձայն 15-1 կանոնի, կկիռարվեն թեթևակի տույժեր: 

2-5. Սեղանից հեռացված և փոխարինման կարգով տեղաշարժված խաղացողները իրավունք չունեն շփվել մյուս խաղացողների հետ և/կամ հետևել ակտիվ մրցաշարին և/կամ դրա շարժին էկրանին: 


ԿԱՆՈՆ 3 ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

3-1. Խաղացողներին կհատկացվեն պատահական սկզբունքով սահմանված սեղան և նստատեղեր (սակայն այնպես, որ յուրաքանչյուր թիմ ունենա մեկ խաղացով յուրաքանչյուր սեղանի մոտ` իր նստատեղում): 

ԿԱՆՈՆ 4 ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ
  
4-1. Կրկնօրինակ Պոկեր մրցաշարի խաղացողները պարտավոր են լինել պարտաճանաչ, ուշադիր լսել այն հայտարարություններին, որոնք վերաբերվում են սեղանին և նստատեղերին և ժամանակին զբաղեցնել իրենց տեղերը: “Ֆիշկայի տույժերը” (տես կանոն 15-1) պետք է ներկայացվեն այն թիմին, որն ուշացել է մրցաշարի մեկնարկից: 

ԿԱՆՈՆ 5 ԳՐԱԶԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԸ

5-1. Յուրաքանչյուր նոր գործարքի համար, յուրաքանչյուր խաղացող ունի նվազագույն դրույքի հավասար իրավունքներ (այսուհետ «գրազի գագաթնակետ»), անկախ նախկին գործարքների արդյունքներից: Գրազի գագաթնակետը յուրաքանչյուր գործարքի համար հավասար է 100 «մեծ բլայնդերի»`մրցաշարի ընթացքում փոփոխության չենթարկվող սահմանված բլայնդերով: 

5-2. Մրցաշարի սկզբում խաղացողներին կտրամադրվեն «սկզբնական կապուկներ», որոնք հավասար են 500 մեծ բլայնդերի գումարին: Դիլերները (Մրցաշարի պաշտոնական ներկայացուցիչների և հաշվետարների հսկողության տակ) պետք է խաղացողներին տրամադրեն վերջնական դրույքները, որպեսզի համոզված լինեն, որ խաղացողներից ոչ մեկի դրույքը չի իջնի 100 մեծ բլայնդերից: 

ԿԱՆՈՆ 6 ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

6-1. Յուրաքանչյուր բաժանելուց հետո յուրաքանչյուր խաղացողի ֆիշկայի կիտուկի ավելացումը կամ նվազեցումը գրանցվում է հաշվետարի կողմից (տես կանոն 9-1): Խաղացողի ֆիշկայի կիտուկի ընդհանուր ավելացումը կամ նվազեցումը (բոլոր գործարքները խաղարկելուց հետո) համեմատվում է նույն դիրքում գտնվող մնացած բոլոր խաղացողների ֆիշկայի կիտուկների հետ: Գծային դիրքերի կառուցվածքը մատնանշում է խաղացողների դիրքերը հետևյալ կերպով` 6 դիրք 1 տեղի համար, 5 դիրք 2 տեղի համար, 4 դիրք 3 տեղի համար, 3 դիրք 4 տեղի համար, 2 դիրք 5 տեղի համար և 1 դիրք 6 տեղի համար: Թիմի վերջնական հաշիվը հանդիսանում է այս դիրքերի ընդհանուր ամբողջությունը բոլոր նստատեղերի միջև: 
  

ԿԱՆՈՆ 7 ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԿԵՍԸ

7-1. Յուրաքանչյուր սեղանի վրա գործարքների կեսը խաղացվելուց հետո, Մրցաշարի Տնօրենը հայտարարում է կես ժամանոց ընդմիջում: Խաղացողներին միայն այս ժամանակահատվածում է թույլատրվում նայել էկրանին: Թիմերի ավագները նույնպես կարող են կատարել «տակտիկական փոփոխություններ»` փոխարինելով մրցաշարային սեղանների միջև իրենց խաղացողներին: 

ԿԱՆՈՆ 8 ԲԱԺԱՆՈՒՄ

8-1. Դիլերները բաժանելուց առաջ պետք է համոզվեն, որ գործարքի համար ունեն կապուկների ճշգրիտ քանակ և որ բաժանման կոճակը ճիշտ դիրքում է: 

8-2. Դիլերները չպետք է խառնեն կամ կիսեն կապուկը խաղացողներին բոլոր քարտերը բաժանելուց առաջ: 

8-3. Դիլերները պետք է հայտարարեն տեղի ունեցող ամեն մի քայլ (որպես օգնություն հաշվետարներին): 

8-4. Դիլերները պետք է հակառակ հաշվարկ անեն 10 վարկյան առաջ մինչև խաղացողի ժամանակի լրանալը (տես կանոն 10-1): 

8-5. Դիլերները պետք է անհապաղ տեղեկացնեն Մրցաշարի Տնօրենին քարտերը բաժանելուց ցանկացած սխալի վերաբերյալ կամ եթե ունի որևէ կասկած սեղանի շուրջ կատարվող ցանկացած գործողության վերաբերյալ: 

ԿԱՆՈՆ 9 ՀԱՇՎԱՐԿ

9-1. Յուրաքանչյուր սեղան ունի պաշտոնական հաշվետար: 

9-2. Հաշվետարները ապահովված են էլեկտրոնային հաշվիչ որպեսզի գրանցի բոլոր գործողությունները մրցաշարի յուրաքանչյուր մասում` նշված սեղանի բոլոր խաղացողների համար: 

9-3. Հաշվետարները պետք է կրեն Դիլերների բարձրախոսների հետ կապի մեջ գտնվող ականջակալներ` ճշգրիտ հաշվարկ անելու համար: 

9-4. Հաշվետարները պետք է անհապաղ տեղեկացնեն մրցաշարի տնօրենին, եթե որևէ անսպասելի պատահար խանգարում է նրանց ճշգրիտ հաշվարկին, եթե նրանք տեղեկանում են նախկինում կատարված որևէ սխալի մասին կամ եթե պահանջվում է որևէ տեսակի պարզաբանում: 

ԿԱՆՈՆ 10 ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

10-1. Խաղացողը ունի մտածելու համար 90 վարկյան մինչև զանգ հնչեցնելը: եթե խաղացողը հնչեցնում է զանգը, նա ունի գործելու համար 60 վարկյան ժամանակ մինչև նրա ձեռքը համարվում է ավարտված: Զանգի կազմակերպումը և հակառակ հաշվարկը կատարվում է խաղացողների կողմից: 

ԿԱՆՈՆ 11 ԲԱՆԿԻ ՉԱՓԸ ԵՎ ԳՐԱԶԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԸ

11-1. Դիլերները չեն հաշվի կամ չեն տեղեկացնի «Բանկի չափի» խաղացողներին, սակայն կարող են տեղեկացնել խաղացողներին գործարքում նրանց գրազի գագաթնակետի կամ նրանց հակառակորդներից յուրաքանչյուրի գրազի գագաթնակետի մնացորդների մասին: 

ԿԱՆՈՆ 12 ԿԵՆՏ ՖԻՇԿԱ

12-1. IFP-ի հաշվարկման համակարգը կբաժանի բանկերը հաղթող խաղացողների միջև: Սեղանի շուրջ, դիլերը կորոշի կենտ ֆիշկան (խաղում ամենափոքր ֆիշկայի մեծացմամբ) դիլերից ձախ գտնվող ամենամոտ խաղացողի համար: Մրցաշարի արդյունքների համար, կկիրառվի IFP-ի հաշվարկման համակարգի կողմից արձանագրված հստակ ցուցանիշը: 

ԿԱՆՈՆ 13 ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ

13-1. Խմբային փուլերում ընդմիջում չի տրամադրվում: 

13-2. Եզրափակիչ փուլում, խաղացողներին կտրամադրվի մեկ ժամ ընդմիջում խաղի առաջին և երկրորդ փուլերի միջև: 


ԿԱՆՈՆ 14 ՍԽԱԼ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐ

14-1. Դիլերի սխալվելու դեպքում (նեռարյալ կապուկից ազատվելը մինչև ձեռքի ավարտը), նրանք պետք է անմիջապես դադարեցնեն գործողությունը սեղանի մոտ և տեղեկացնեն Մրցաշարի Տնօրենին իրենց սխալի մասին: Եթե քարտերը սխալ կերպով են բաժանվել խաղացողներին (կոճակը սխալ տեղում հայտնվելու պատճառով), եթե շատ քարտեր են բաժանված կամ եթե քարտը պատահաբար բացվել կամ ընկել է սեղանից, բաժանումը անվավեր է ճանաչվում: 

14-2. Եթե տեղի են ունենում ընդհանուր քարտերի սխալներ (նեռարյալ ժամանակից շուտ բացված քարտերը, բաժանված քարտ(ի)երի չվառվելը կամ չափից շատ բացված քարտերի առկայությունը), դիլերը պետք է տեղեկացնի Մրցաշարի Տնօրենին վարույթի համար: 

14-3. Անվավեր ձեռքի դեպքում, սեղանի մոտ գտնվող խաղացողներին կտրանադրվեն մրցաշարային խմբի ուրիշ սեղանների մոտ նույն դիրքում նստած ուրիշ խաղացողների առավելագույն միավորները: 

ԿԱՆՈՆ 15 ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐ

15-1. Խաղացողը կստանա տույժ եթե գիտակցելով կամ անգիտակցաբար խախտի այն կանոնը, որը խաղում արդարություն է պահանջում: Գործողությունները, հայտարարությունները կամ վարքը, որոնք կարող են չարաշահվել ընթացակարգերում կամ արդար խաղի տեխնիկական կանոններում կբերեն տույժերի: Բոլոր խախտումները անմիջապես կզեկուցվեն դիլերին նոր գործարքի մեկնարկից առաջ: Մրցաշարի Տնօրենը կարող է կիրառել տույժեր` «բանավոր զգուշացում» կամ «Ֆիշկայի տույժ»: Կրկնվող խախտումները կբերեն առավելագույն տույժերի, նեռարյալ որակազրկումը: 

ա) Բանավոր զգուշացում` բանավոր զգուշացումը կիրառվում է խաղացողի նկատմամբ որպես տույժ: Կրկնվող բանավոր զգուշացումը կհանգեցնի “Ֆիշկայի տույժի”: 

բ) Ֆիշկայի տույժեր` “ֆիշկայի տույժը” հավասար է ձեռքի գրազի գագաթնակետին (50 մեծ բլայնդեր), բայց Մրցաշարի Տնօրենը կարող է կիրառել տարբեր տույժեր (նեռարյալ ավելի խոշոր տույժեր և/կամ թիմի որակազրկումը մրցաշարի վերջում) կրկնվող խախտողների համար: 

Տույժը չի կիրառվում, եթե խաղացողը սխալվել է դիլերի պատճառով: Դիտավորյալ խախտումը ավելի լուրջ է քան չկանխամտածված սխալը և կարգավորվում է հետևյալ կերպ: Խաղացողը երբեք չի շահի իր գործողությունների հետևանքով առաջացած խախտումից կամ սխալից: 

 

Please reload

116428310_164415425181661_2222852324596051587_n.png
bottom of page