
-
Ներածություն
-
Ուղեցույց խաղացողների համար
-
-
Պոկերի Միջազգային Ֆեդերացիան հետևողականորեն խթանում է Պոկերի Ինտելեկտուալ սպորտային տեսակը՝ Կրկնօրինակ Պոկերը ( MATCH POKER ) Կրկնօրինակ Պոկերն ունի ընդհանրություններ Կրկնօրինակ Բրիջ-ի հետ և հնարավորություն է ընձեռում կազմակերպել թիմերը և Պոկերի խաղարկությունները զուտ սպորտային ձևով՝ անկախ բախտի կամ գուշակության հնարավոր գործոնների:
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարերը եզակի են խաղացողների մակարդակի արդար գնահատման տեսանկյունից՝ առանց խաղաթղթերի պատահական բաժանման ներգործությունից:
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարերում բոլոր սեղաների շուրջ օգտագործվում են խաղաթղթերի միևնույն հերթականությունն ունեցող խաղաթղթերի կապոցներ:
-
-
Մրցաշարում, բոլոր խաղասեղաններում միևնույն համարի նստատեղ ունեցող խաղացողները ստանում են միևնույն խաղաթղթերը:
-
-
Այսինքն տվյալ նստատեղի համար ունեցող բոլոր խաղացողներն ունենում են միևնույն հնարավորությունները խաղը սկսելու համար:
-
-
Նրանց խաղալու ունակություններից և մյուս խաղացողներին հաղթելուց է կախված տվյալ խաղացողի վերջնական տեղը:
-
-
Խաղացողներին բաժանված խաղաթղթերի որակը երբեք չի հանդիսանում հաղթելու գրավական:
-
-
Օրինակ սովորական Պոկերի մրցաշարի ժամանակ տվյալ սեղանի շուրջ գտնվող բոլոր խաղացողները կարող են ստանալ այնպիսի վատ խաղաթղթեր, որ դրանք ցույց տալը կարող է հնարավորություն տա հաղթելու:
-
-
Այսպիսի իրավիճակում, Կրկնօրինակ Պոկերի մրցաշարի ժամանակ հաղթող կճանաչվի այն խաղացողը, ով հաջողացնում է կորցնել հնարավորինս քիչ թվով խաղաքարեր՝տրված հերթախաղի թղթաբաժանման ժամանակ:
-
-
Խաղացողների համար անհրաժեշտ են շատ քիչ լրացումներ և տեղեկություններ, որպեսզի հասկանան և մրցեն Կրկօրինակ Պոկերի մրցաշարերում:
-
-
Յուրաքանչյուր «ձեոք խաղ» աոանձին վերցրած հանդիսանում է “No Limit Texas Hold’em”-ի «ձեոք խաղ» և խաղացողը շահագրգոված է, որպեսզի հավաքի աոավելագույնս խաղաքարեր ( կամ կորցնի նվազագույնս խաղաքարեր) տվյալ «ձեոք խաղ» -ի ժամանակ:
-
-
Հասնելու համար Կրկնօրինակ Պոկերի նպատակներին, պետք է միայն ղեկավարել շահած միավորների աղյուսակի համակարգը և ունենալ Կրկօրինակ Պոկերի ընդհանուր մեխանիկ համակարգը:
-
-
ԲԱԽՏԻ ԲԱՑԱՌՈՒՄ
-
-
Սովորական Պոկերի մրցաշարի ժամանակ հնարավոր են երեք հիմնական գործոններ, որոնք դուրս են Պոկերի մասնակից խաղացողների կառավարումից և սահմանվում են պատահական հնարավորությամբ:
-
-
Դրանք են:
-
-
• ՄՐՑԱՇԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑԱԾ «ՁԵՈՔ ԽԱՂ»-ԵՐԻ ՈՐԱԿԸ
-
-
(ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՎՈՐԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ)
-
-
• ՏԵՂԸ, ՈՐՏԵՂ ՆՍՏԵԼՈՎ ԽԱՂԱՑՈՂԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՏՎՅԱԼ «ՁԵՈՔ ԽԱՂ»-ԵՐԸ:
-
-
• ՏՎՅԱԼ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՅԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԽԱՂԱՅԻՆ ՈՐԱԿԸ:
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարերում խաղացողները մրցում են այն մրցակիցների հետ, որոնք նստած են միևնույն համարի նստատեղերում և ունեն միևնույն հերթականությամբ բաժանված խաղաթղթեր:
-
-
Միևնույն համարի նստատեղ ունեցող և խաղաթղթերի միևնույն բաժանմամբ բոլոր խաղացողների համար մրցաշարի ընթացքում որոշիչ դեր է խաղում այն թե ինչպիսի խաղային հմտությամբ է տվյալ խաղացողը գործում:
-
-
Կրկօրինակ Պոկերի ընդհանուր մեխանիկ համակարգը իդեալական է այնպիսի թիմային իրադրությունում, երբ թիմը ունի հատկացրած մեկական անդամ յուրաքանչյուր սեղանի համար և յուրաքանչյուր թիմ ունի մեկական խաղացող բոլոր համարներով նստատեղերի համար բոլոր սեղաններով մեկ:
-
-
Այսինքն թիմի տարբեր մասնակիցներ զբաղեցնում են մեկական համարներ տարբեր սեղանների շուրջ այնպես, որ արդյունքում բոլոր հնարավոր համարներով նստատեղերը զբաղեցված են լինում տվյալ թիմի կողմից:
-
-
Թիմի յուրաքանչյուր անդամ մրցում է հարևան սեղանի միևնույն համարի նստատեղ ունեցող այլ թիմի անդամի հետ:
-
-
Թիմային Կրկօրինակ Պոկերի մրցաշարերը լավ են անցկացվում երբ թիմերը բաժանված են լինում 6 –ական խմբերով, խաղացողով՝ յուրաքանչյուր սեղանի շուրջ:
-
-
Սկսելով մի քանի խմբերով –ական խաղացողով և թույլատրելով թիմերին զարգանալ դեպի վերջնական փուլեր՝ հնարավոր է կազմակերպել մեծ միջազգային մրցաշարեր՝ բազմաթիվ թիմերից բաղկացած:
-
-
ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ԿԱՊՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
-
-
Մրցաշարի ժամանակ խաղաթղթերի կապոցներում խաղաթղթերի հերթականությունն ապահովվում է պատահական թվերի հատուկ գեներատորի օգնությամբ:
-
-
Օրինակ մեկ խմբային մրցաշարը կարող է անցկացվել 150 «ձեռք խաղ» -երով: Խաղաթղթերի կապոցների այդ հերթականությունը ծածկագրված կարող են փոխանցվել խաղաթղթերը բաժանող մեքենային որը կարող է հուսալի ձևով և մեքենայաբար խառնել և սորտավորել խաղաթղթերի կապոցները և դասավորել դրանք համապատասխան հերթականությամբ բոլոր մրցասեղանների համար միևնույն ձևով:
-
-
Օրինակ 6 սեղանից բաղկացած մրցաշարի դեպքում որը խաղարկվում է 150 «ձեռք խաղ»-երով կպահանջվի 900 կապոց խաղաթուղթ:
-
-
Յուրաքանչյուր խաղակապոց լքում է ավտոմատ բաշխիչ մեքենան ապահով դասավորված և պատրաստ բաշխվելու տվյալ սեղանի շուրջ:
-
-
Ոչ մի մարդկային աչք չի պահանջվում որպեսզի ստուգի կապոցի հերթականությունը: Կապոցի ապահով կնիքը ջարդում է խաղաթղթեր բաժանողը որպեսզի սկսվի «ձեռք խաղ»-ը:
-
-
ԽԱՂԱԴՐՈՒՅՔԱՅԻՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՒ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
-
-
Պահապանելու համար Կրկնօրինակ Պոկերի մատչելիությունը և ամբողջականությունը, յուրաքանչյուր «ձեռք խաղ»-ում ամեն մի թիմ պետք է ունենա ձերք բերելու կամ կորցնելու ճիշտ այնքան քանակությամբ խաղաքարեր, որքան որ մյուս թիմերը և ասպիսով պետք է սկսի յուրաքանչյուր «ձեռք խաղ»-ը խաղաքարերի միևնույն քանակությամբ:
-
-
խաղաքարերի մաքսիմալ քանակությունը, որ խաղացողը կարող է գործողության մեջ դնել մեկ «ձեռք խաղ»- ի «Փոթ»-ում (cap) սահմանված է 100 անգամ ավել քան «Մեծ դրույքը»:
-
-
Եթե խաղացողը գործողության մեջ է դրել այդ քանակի խաղաքար, ապա նա համարվում է «ամբողջը ի մեջ» կարգավիճակում:
-
-
Խաղացողը չպետք է գործողության մեջ դնի ավել խաղաքար, քան քափ –ը ցանկացած փոթի և ոչ էլ կարող է սկսել «ձեռք խաղ» ավելի քիչ քանակությամբ խաղաքարերով քան քափն է խաղի մեջ:
-
-
Եթե խաղացողի կուտակումը դառնում է ավելի քիչ քան 100 «Մեծ դրույքը»-ը ապա խաղաթղթեր բաժանողը կարող է խրախուսել խաղացողին պահեստային խաղաքարերով:
-
-
Յուրաքանչյուր ձեռք խաղ»-ի ժամանակ խաղացողը կունենա իր խաղաքարերի մաքուր փոփոխությունը՝
-
-
ԲԱՑԱՍԱԿԱՆ, ԵԹԵ ՓՈԹ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՆՈՒՄ ԽԱՂԱՔԱՐԵՐ ԵՒ ՉԻ ՀԱՂԹՈՒՄԶՐՈ, ԵԹԵ ՆԱ ԵՏ Է ԸՆԿՆՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾԱԽՍԵԼՈՒ ԻՐ ԽԱՂԱՔԱՐԵՐԸԴՐԱԿԱՆ, ԵԹԵ ՆԱ ՀԱՂԹՈՒՄ Է ՓՈԹԸ:
-
-
Սա նրա խաղաքարերի միավորներն են տվյալ «ձեռք խաղ»-ի ժամանակ:
-
-
Համար 1 նստատեղում գտնվող վեց խաղացողների գումարային խաղաքարային միավորները համեմատվում են և յուրաքանչյուր թիմի միավորներ են տրվում իրանց խաղացողների համար (6 միավոր 1 տեղի, 5 միավոր 2 տեղի, 4 միավոր 3 տեղի , 3 միավոր 4 տեղի, 2 միավոր 5 տեղի and 1 միավոր 6 տեղի համար):
-
-
Միավորների նույն համակարգը կիրառվում է նաև մյուս նստատեղերի համար և տվյալ սեղանի բոլոր նստատեղերի գումարային միավորը որոշում է թիմերի դասակարգումը մրցաշարի ընթացքում:
-
-
Հավասարության դեպքում վեց խաղացողների խաղաքարային միավորները ավելացվում են և հաղթող է ճանաչվում առավելագույն խաղաքարային ագրեգատային միավորներ ունեցող թիմը (այնպես ինչպես գոլային- տարբերությունը ֆուտբոլային թիմերի լիգայում):
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարերը սանդղակավորելու և դասակարգելու համար հատուկ կոնսոլային (վահանակային) աղյուսակ է ստեղծված, որը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր խաղացողների գործողությունները:
-
-
(ստուգումերը, ներդրումները, կանչերը, հարվածները և հետխաղերը), ինչպես նաև յուրաքանչյուր ռաունդի ներդրումային չափերը և փոթերի հերթական հաղթողները:
-
-
Միավորների այսպիսի ժամանակային հետևումը թույլ է տալիս իմանալ տվյալ պահին տվյալ խաղացողի ինչպես նաև տվյալ թիմի միավորները և փոթի հաղթողներին:
-
-
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարի ընթացքում, խաղացողի կողմից խաղի մեջ եղած խաղաքարտերի իմացությունը խաղացողին հնարավորություն է տալիս իմանալու բոլոր սեղանների շուրջ խաղի մեջ եղած բոլոր քարտերի մասին:
-
-
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սեղանների միջև չլինի որևէ հաղորդակցություն: Եթե տարածությունը թույլ է տալիս ապա խմբի մեջ մտնող բոլոր սեղանները պետք է տեղադրվեն տարբեր սենյակներում ապահովելու համար մաքսիմալ ապահովություն:
-
-
Պետք է ուշադրություն դարձվի նաև ինֆորմացիայի հնարավոր փոխանակմանը տարբեր սեղանների միջև և դրա կանխարգելմանը:
-
-
Նախ և առաջ սեղանների միջև պետք է տեղադրվեն էկրաններ, որպեսզի մի սեղանի շուրջ խաղացողը չկարողանա տեսնել մյուս սեղանի շուրջ խաղարկվող խաղաքարտերը:
-
-
Ոչ մի խաղացող չի կարող տալ մեկնաբանություններ տվյալ «ձեռք խաղ»-ի առանձնատկությունների մասին:
-
-
Նույնիսկ «ձեռք խաղ»-ի ավարտից հետո ոչ մի խաղացող իրավունք չունի նշել «ձեռք խաղ»- ի ընթացքում խաղարկված խաղաթղթերը, խաղացողների ներդրումները, կամ տվյալ «ձեռք խաղ»-ի արդյունքը:
-
-
Վերջապես, մինիմումի հասցնելու համար տարբեր սեղանների միջև ինֆորմացիայի փոխանակումը ընդհանուր աղմուկից՝ «ձեռք խաղ»-երը յուրաքանչյուր սեղանի շուրջ տվյալ ռաունդի ընթացքում պետք է խաղարկվեն տարբեր պատահական հերթականություններով:
-
-
Օրինակ 75-րդ «ձեռք խաղ»-ի ռաունդում բոլոր սեղանները պետք է խաղան և լրացնեն ճիշտ 75 հատ «ձեռք խաղ»՝ կոճակի միևնույն դիրքով յուրաքանչյուր «ձեռք խաղ»-ի ժամանակ, բայց «ձեռք խաղ»-երի հերթականությունը պետք է լինի տարբեր:
-
-
Խաղացողը որսալով հարևան սեղանի շուրջ եղած խոսակցությունները և աղմուկը չի իմանա, թե որ «ձեռք խաղ»-ն է խաղի մեջ այդ սեղանի շուրջ և պտի կարողանա այդպիսով քաղել և ոչ մի օգտակար ինֆորմացիա:
-
-
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՑԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարերը իրականացնում են բացառիկ և եզակի ցուցադրական հնարավորություն:
-
-
Այժմ հանդիսատեսները ունեն բացառիկ հնարավորություն դիտելու ճիշտ նույն «ձեռք խաղ»-երը՝ խաղարկված տարբեր մասնակիցների կողմից՝ տարբեր ձևերով և գնահատելու տվյալ խաղի առավելությունները:
-
-
Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մի քանի մասի բաժանված էկրանի վրա միաժամանակ հետևելու տարբեր թիմերում հայտնի խաղացողների խաղերին, թե ինչպես էն նրանք միանման իրադրություններում:
-
-
Կրկնօրինակ Պոկերի մրցաշարը, վարժ մեկնաբանի օգնությամբ, որը վարում է տվյալ խաղը հնարավորություն է ընձեռում դիտողներին քննարկելու և գնահատելու մրցաշարը:
Տեղերի կազմը և «ձեռք խաղ»-ի օրինակ տեղաբաշխում են խաղացողներին հետևյալ կերպ՝
Բոլոր վեց մասնակից թիմերը (Արգենտինա, Բրազիլիա, Չինաստան, Դանիա և Ֆինլանդիա)
A1-A6, B1-B6 և այլ անհատական խաղացողները (որոնց տրվում են անուններ թիմի ավագների կողմից) տեղաբաշխվում են պատահականորեն որևէ սեղանի շուրջ և նստում են վերը բերված աղյուսակի համաձայն, բայց այս օրինակը հեշտացնելու համար եկեք համարենք, որ Սեղան 1-ը պարունակում է և , սեղան 2-ը և և այսպես շարունակ:
Մենք պատահական նկարից տեսնում ենք նաև , որ Բրազիլիան գործողության մեջ է մտնում անմիջապես Դանիայից հետո բոլոր սեղանների շուրջ (ունի «առաջնային» դիրք), ֆինլանդիան գործում է Բրազիլիայից հետո, Չինաստանը գործում է ֆինլանդիայից հետո և այսպես շարունակ:
ՀԵՐԹԱԽԱՂԻ ՕՐԻՆԱԿ
ՀԵՐԹԱԽԱՂ 93 (ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ, ԽԱՂԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)
Խաղը յուրաքանչյուր սեղանի շուրջ կարող է իրականացվել ամբողջովին տարբեր, բայց որպես օրինակ մենք կարող ենք կանխագուշակել այստեղ որոշակի գործողություն 3-րդ և 5-րդ նստատեղերի միջև:
Ինչպես մենք տեսնում ենք ոչ մի խաղաձեռք չի համապատասխանում «ֆլոփ» –ի, «Հերթ»-ի կամ «Վերջնաքարտ»-ի հետ, հետաքրքրություն է ներկայացնում, թե որ երկիրն է ամենավարժ ձևով խաղում «Թագավորներով» 5 –րդ նստատեղում և քաղում ավելի շատ խաղաքարեր «Վալետներ»-ից 3 –րդ նստատեղում:
Եվ հակառակը՝ հետաքրքրություն է ներկայացնում, թե որ երկիրն է խաղում «Վալետներ»-ով 3 –րդ նստատեղում և ավելի քիչ խաղաքարեր տալիս «Թագավորներ»-ին՝ 5 –րդ նստատեղում:
Յուրաքանչյուր թիմ կունենա նամանատիպ իրավիճակ և մենք կարող ենք համեմատել, թե որ թիմն է ավելի լավ խաղում տրված իրադրությունում: