
ՊՈԿԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում: Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից:
Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով :
Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ: Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ:
Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից:
Ամենահինը համարվում է չինական տարբերակը: Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝Տիան Սիաում, (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում:
Տարբեր հետազոտողների կարծիքներ համընկնում են այն տարբերակի շուրջ, որ խաղը առաջացել է չինաստանում՝ տեղական ոսկրյա խաղաքարտերով խաղի զարգացման հետ մեկտեղ: Գոյություն ունեն պատմական փաստարկներ, որ չինական իմպերատոր Մու-Ցունգ –ը (Mu Tsung) խաղացել է ոսկրյա խաղաքարտերով իր կնոջ հետ՝ մ.թ.ա. 969թվականին:
Պոկեր խաղի մասին մեզ հասած առաջին հիշատակումները վերաբերում են 1526 թվականին: Այդ նախնական պոկերի ձևում խաղաքարտերը բաժանվել է երեքական և խաղը կոչվել է «Պրիմերո» Իսպանիայում և Իտալիայում իսկ Ֆրանսիայում՝ «Լա Պրիմ»:
Խաղը իր մեջ ներառել է նաև ներդրումային չափերի հայտարարությունը, իսկ հայտարարված կոմբինացիաներն են եղել՝ երեք միանման խաղաքարտերը, զույգերը ինչպես նաև միևնույն մաստի խաղաքարտերը՝ ֆլեշ անվանմամբ:
1700թվականին առաջացել են երկու միանման խաղեր՝ «Թին Պատտի»-ն («Teen Patti») և «Բրագ»-ը («Brag») : «Թին Պատտին»-ն հնդկական խաղ է, որում օգտագործվում են խաղակապոցներ՝ 52 –ական խաղաթղթերով և կատարվել են շրջանաձև ներդրումներ՝ նման Պոկերայինին:
Ինչպես նաև խաղի ընթացքում օգտագործվել են տերմիններ և ֆրազաներ՝նման պոկերաին արտահայտություններին, օրինակ՝ Բլայդեր (կույր ներդրում) կամ Փոթ (բանկ) և այլն: «Թին Պատտի»-ում ներդրման կանոնները և խաղաթղթերի հերթականությունը նույնպես նման են ժամանակակից պոկերին:
Որոշները կարծում են, որ Պոկերը առաջացել է հին գերմանական «Պոխշպիլ » խաղից՝ իր մեջ ներառելով «շուկայի» պրոցեդուրան, բլեֆի էլեմենտները և Պասի հնարավորությունը՝ 'Ich poche', կամ «Ես պաս»:
Գերմանական ծագման կողմնակիցներին առճակատում են ֆրանսիական, չինական և ամերիկյան ծագմանհիպոթեզի կողմնակիցները: Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից: 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով:
Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ: Մոտավորապես1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը» ՝կազմված 52 խաղաքարտից:
Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ:
Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիակայում և դարձել «վայրի արևմուտքի»առանձնահատուկ խորհրդանիշ: Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնիկում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղ խաղալ:
Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը: Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ:
Եվս մեկ տեսական մոտեցում խոսում է Ֆրանսիական «Պոկ»-ի (poque) մասին: Գալլերի նախնիները, որոնք հիմնել են Նոր Օռլեանը, մոտավորապես 1480 թվականին, խաղացել են նշված խաղը, որն իր մեջ ներառել է բլեֆը և ներդրումային կանոնները:
Համարվում է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվել է խաղակապոցը՝ բաղկացած Պիկ-երից, Աղյուս-ներից, Խաչերից և Սրտերից: