ՊՈԿԵՐԸ ՄԲ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի Նախագահ Էնթոնի Հոլդենը ասում է, որ "ՄԹ" Միացյալ Թագավորությունը պետք է հետևի Նյու Յորքյան դպրոցի օրինակին:
Գրող, պոկեր խաղացող, Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի Նախագահ Էնթոնի Հոլդենը անհրաժեշտություն է համարում ներառել պոկերը ՄԲ դպրոցների դպրոցական ծրագրերում:
Հոլդենը հավատում է, որ բրիտանական դպրոցների երեխաները կարող են օգուտ քաղել պոկերից, ինչպես որ Նյու Յորքյան Միջազգային դասավանդման Հենրի Սթրիթ դպրոցը, որտեղ խաղը համարվում է ֆակուլտատիվ գործունեություն 2007 թվականից:
«Մեծ գործարքի» հեղինակը ասում է` «Հենրի Սթրիթ նախագիծը առաջին քայլերն է անում, և ես հույսով եմ, որ ՄԲ և այլ երկրների ուսուցիչները կմտածեն այդ ուղղությամբ»:
Առկա գիտական հետազոտությունները վկայում են, որ պոկերի ոչ ազարտային խաղը երիտասարդներին կյանքի դասեր է սովորեցնում , սկսած հակառակորդին «կարդալու» հմտություններից, ինչը շատ կարևոր է բոլոր բանակցությունների ժամանակ և վերջացածարագորեն հաշվարկելու հավանականության հնարավորությունից:
Ինչպես և այլ մտավոր սպորտաձևեր, պոկերը շատ արժեքավոր գործիք է կրթության համար: Այն նպաստում է կենտրոնացման և հիշողության զարգացմանը, օգնում է զարգացնել կառուցվածքային ինտելլեկտը, մտածելու ունակությունը և ճիշտ վարքագիծը:
Պոկերի Միջազգային ֆեդերացիան (IFP) հիմնադրվել է 2009 թվականին որպեսզի նպաստի խաղին դառնալ ինտելլեկտուալ սպորտաձև: