top of page

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Պոկերի Հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) «ոչ առևտրային» կազմակերպություն`է որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձնիք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու նպատակներով:

 

1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

 

1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:

 

1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

1.5. Կազմակերության հայերենն լրիվ անվանումն է «Պոկերի Հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն:  

 

1.6. Կազմակերպության գտնվելու վայրն է ՀՀ, ք. Երևան, 

Բագրատունյաց .   53 - 6

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2.1. Կազմակերպության գործունեության առարկան եվ նպատակներն են, 

ՀՀ օրենսդրության սահմանված կարգով’

 

Կազմակերպության անդամների և բոլոր շահագրգռված անձանց ջանքերի միավորումը պոկերի կազմակերպման և զարգացման, համամարդկային արժեքների և առողջ կենսաճևի պրոպագանդման համար: 

 

Համաշխարհային մարզաբեմ դուրս գալը և առաջատար դիրքերի նվաճումը, ֆեդերացիայի  գործունեության  հարցերով միջազգային սպորտային կապերի հաստատումը և զարգացումը:

 

Մասնակցությունը պոկերի գործունեությունն ու զարգացումն իրագործող կազմակերպչական -իրավական փաստաթղթերի մշակման և ներդրման գործում մրջազգային նորմերի հիման վրա, ինչպես նաև կազմակերպության բոլոր անդամների, մարզիկների, մարզիչների և այլ մասնագետների սոցիալական և իրավական պաշտպանության համակարգի ստեղծումը:

 

Լիակատար ֆինանսատնտեսական ինքնուրույնության պայմաններում պոկերի կազմակերպման, գործունեության և զարգացման ապահովումը ինքնաֆինանսավորման և ինքնածախսածածկման հիմունքներով: 

 

Քաղաքացիների,  անկախ թիմերի և այլնի միավորում պոկերի զարգացման համար, աջակցություն բոլոր շահագրգռված անձանց և կազմակերպություններին:

 

Մրցումների վարում, մարզիկների, մարզիչների և դատավորների պատրաստումը սահմանող կանոնների, դրույթների և հրահանգների մշակում կազմակերպության շրջանակներում: 

Պոկերի- կենտրոնների և համալիրների նյութական բազայի ստեղծում: 

 

Պոկերի ներքին մրցումների կազմակերպում բոլոր մակարդակներում, միջազգային սպորտային կապերի կազմակերպում և մասնակցություն միջազգային մրցումներում:

 

Պոկերի ժողովրդականուցում ՀՀ ազգաբնակչության, հատկապես երեխաների և անչափահասների միջև: Մասնակցություն պոկերի զարգացմանը նպաստող նախագծերն իրականացնող տարբեր ձեռնարկումներին: Աջակցություն պոկերի համար անհրաժեշտ գույքի արտադրությանը: Մասնակցություն- համերգա -սպորտա մասսայական միջոցառումների կազմակերպմանը:

 

Իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գրծունեություն:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:

 

3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` խորհուրդ), կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարությանը:

 

Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

 

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

 

3.3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է խորհուրդը կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարությունը` խորհրդի կողմից հաստատված առանձնացված ստորամաժանման կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Առանձնացված ստորաբաժամնման ղեկավարն յուրաքանչյուր ամսվա վերջում տեղեկատվություն է տալիս խորհրդին անդամների կազմի և քանակի վերաբերյալ, եթե դրանք փոփոխվել են:

 

3.4. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում խորհրդի որոշմամբ:

 

3.5. Կազմակերպության այն անդամը, որը վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, խորհդի որոշմամբ զրկվում է անդամությունից:

 

Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`

 

ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.

 

բ) Կազմակերպության աշխատանքներն բավարարելու նպատակով  նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.

 

գ) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին

 

դ) ազատ դուրս գալ Կազմակերպությունից

 

ե) Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը

 

զ) մասնակցել Կազմակերպությանկողմից կազմակերպված միջոցառումներին.

 

է) Կազմակերպության նախագահի և խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ օրենսդրությամբ սահմանված կարգով  բողոքարկել ժողովին, իսկ վերջինիս կողմից արդարացի լուծում չկայացնելու դեպքում` դիմել դատարան

 

4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է`

 

ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին

 

բ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները

 

գ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար (եթե խորհրդի կողմից նման վճարներ սահմանված են), որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է խորհուրդը:

 

դ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:

 

4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կրիառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, կազմակերպության անդամությունից զրկում:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ` պետական գրանցման պահից:

 

5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք`հայերեն ռուսերեն անգլերեն լեզուներով դրոշմ հաշվարկային հաշիվ բանկում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով , իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:

 

5.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպման կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

 

5.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

 

Կազմակերպությունը ունի խորհրդանիշ, որում պատկերված է անգլերեն տառերով’ POKER բառը, ներքևում գրված է <<ՊՈԿեՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖեԴեՐԱՑԻԱ>> սև և կարմիր գույնի սրտեր, դրանց ներքևում’ կարմիր ռումբ և սև խաչ:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6.1. Կազմակերպությունը պարտավոր է`

 

ա) ցանկացած ֆիզիիկական անձի պահանջով յոթ օրացույցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.

 

բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

 

գ) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

 

դ) պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա լինել կազմակերպության ժողովին.

 

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

 

զ) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո մեկ ամսվա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.

 

է) վարել իր անդամների հաշվառումը.

 

ը) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, տասնչորս օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:

 

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:

 

7.2. Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է խորհուրդը:

 

Եթե կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները:

 

7.3. Կազմակերպության արտահերթ ժողով հրավիրում է կազմակերպության անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով` խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան տասնչորս օրացույցային օրվա ընթացքում: Եթե խորհուրդը հրաժարվում է արտահերթ ժողով հրավիրել, ապա արտահերթ ժողով հրավիրում է պահանջող կողմը:

 

7.4. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

 

ա) կազմակերպության կանոնադրության հաստատումը և փոփոխումը.

 

բ) կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը և ետ կանչումը.

 

գ) կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումների ընդունում.

 

դ) կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:

 

7.5. Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդուվում են կազմակերպության բոլոր անդամների կամ ընտրված բոլոր պատվիրակների ձայներ պարզ մեծամասնությամբ:

 

7.6. Խորհուրդը ընտվում է ժողովի կողմից երկու տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են կազմակերպության նախագահի կողմից ոչ ու քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև կազմակերպության անդամների 20 տոկոսի կամ խորհրդի երկու անդամների պահանջով:

7.7. Խորհուրդը`

 

ա) հաստատում է կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում ժողովին ներկայացվող հաշվետվությունը.

 

բ) առաջարկություններ է ներկայացնում ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

 

գ) ընդունում է կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից.

դ) կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.

 

ե) ղեկավարում է կազմակերպության գործունեությունը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.

 

զ) սահմանում է կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.

 

է) ստեղծում և լուծարում է կազմակերպության հիմնարկները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), տնտեսական ընկերությունները, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.

 

ը) իրավունք ունի քննարկել և լուծել կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից, այդ թվում նաև կազմակերպության անդամակցության հարցը, ոչ առևտրային իրավաբանական անձանց միություններին և միջազգային կազմակերպություններին:

 

7.8. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների երկու երրորդից ավելին: Խորհրդի որոշումներն ընդուվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

 

7.9. Կազմակերպության նախագահն ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամկետով:

7.10. Կազմակերպության նախագահը, որը միաժամանակ խորհրդի նախագահն է`

 

ա) ղեկավարում է խորհրդի աշխատանքները և վարում է խորհրդի ու ժողովի նիստերը.

 

բ) ներկայացնում է կազմակերպությունն առանց լիազորագրի.

 

գ) արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.

 

դ) ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում կազմակերպության բոլոր տեսակի և ցանկացած արժողությամբ գույքը.

 

ե) հաստատում է կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.

 

զ) հաստատում է կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.

 

է) կազմակերպության խորհրդի անդամներից մեկին կարող է նշանակել նախագահի տեղակալ, որի լիազորությունները, իրավասությունները և պարտականությունները սահմանում է նախագահը.

 

ը) անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծավալից և իր ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է նշանակել գործադիր տնօրեն, որի հետ նախագահը կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան տալիս սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, լրացուցիչ լիազորություններ:

 

7.11. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կազմակերպության ժողովի կողմից` ժողովի սահմանված կարգով և ժամկետներով:

 

7.12. Կազմակերպության գործադիր տնօրենը նշանակվում է երկու տարի ժամկետով:

 

7.13. Կազմակերպության գործադիր տնօրենը`

 

ա) սույն կազմակերպությամբ և աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորությունների սահմաններում կազմակերպում և իրականացնում է կազմակերպության գործունեությունը.

 

բ) օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.

 

գ) նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիքացուցակը.

 

դ) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հաստիքային և պայմանագրային աշխատողներին տալիս է հանձնարարականներ.

 

ե) իր գործունեության մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության նախագահին, նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին:

 

7.14. Գործադիր տնօրենի հաստիքի բացակայության դեպքում կամ մինչև կազմակերպության տնօրեն նշանակելը, կամ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, կամ նրա երկարատև բացակայության դեպքում, սույն կանոնադրությամբ նրան վերապահված բոլոր լիազորություններն իրականացնում է կազմակերպության նախագահը:

 

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:

 

8.2.Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարգավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

 

8.3. կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`

 

ա) կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները.

 

բ) բանկային հիմնարկներից ստացված վարկեր.

 

գ) դրամաշնորհներ.

 

դ) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.

 

ե) կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները.

 

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը:

 

8.4. կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

8.5. կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

8.6. կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:

 

9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9.1 Կազմակերպությունը կարող է լուծարվել ժողովի կամ դատարանի որոշմամբ:

 

9.2. Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:  

 

9.3. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:


                      ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱԶՄՎԱԾ Է    01. 11. 2006թ.       _______________________________________________                                   

     
Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է`

«Պոկերի  Հայկական Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն: 

 

Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է "

Armenian Poker Federation ” non - governmental organization.

 

Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է "

Армянская Федерация Покера” общественная организация.

 

 

Please reload

116428310_164415425181661_2222852324596051587_n.png
bottom of page