Պոկերի Միջազգային Ֆեդերացիա
Պոկերի Միջազգային Ֆեդերացիան՝ IFP-ն, ստեղծվել է 2009 թվականի ապրիլի 29 –ին և հանդիսանում է որպես իրեն միացած ազգային ֆեդերացիաների կառավարող մարմին:
Նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում՝ Լոզան քաղաքում:
Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է և հիմնված է միևնույն իրավական նորմերի և սկզբունքների վրա ինչ այլ տրամաբանական սպորտաձևերը:
IFP-ի հիմնական նպատակներից է ապացուցել ամբողջ աշխարհին, որ Պոկերը դա մոլեխառնություն չէ և որ այն զերծ է բախտի գործոնից:
Որ այն հիմնված է խաղացողի ունակությունների և խաղին տիրապետելու վարպետության վրա:
Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի հիմնական նպատակներից է նաև Պոկերի ընդգրկումը ինտելեկտուալ-տրամաբանական սպորտաձևերի շարքում:
Հիշենք, որ այդ շարքին են դասվում օրինակ Շախմատը, Գո-ն, Չինական շաշկին: