ԵՎՐՈՊԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹ ԿԻՊՐՈՍ
Պոկերի Միջազգային ֆեդերացիան (IFP) մտադիր է անցկացնել 2013թվ. Իր առաջին միջոցառումը:
Այն տեղի կունենա Պաֆոսում, Կիպրոս, Աննաբել հյուրանոցի գեղեցիկ մերձակայքում 2013 թվ. ապրիլի 12-ից 15- ը:
Եվրոպայի Ազգերի Գավաթը կլինի IFP–ի առաջին պաշտոնական մրցաշարը, որը կիրականացվի առանց ֆիզիկական խաղաթղթերի և դիլերների:
Միջոցառումը կցուցադրի նոր բրենդ՝IFP Match Poker-ի տեխնոլոգիան:
Խաղացողները ոչ միայն կստանան առանձին սմարթֆոններով խաղաքարտեր, այլ նաև բոլոր 14 սեղանների ամեն մի գործողություն կմուտքագրվի և հասանելի կլինի վերարտադրության և վերլուծության համար « IFP Player"-ի միջոցով:
Լավագույն 6 – ը կմասնակցեն IFP-ի Ազգերի Գավաթի եզրափակչին տարվա ընթացքում:
Match Poker-ը հանդիսանում է IFP-ի կողմից առաջադրված Պոկերի ինտելեկտուալ տարբերակը:
Յուրացնելով կրկնօրինակ կամրջի հիմնական գաղափարները, այն առաջարկում է կազմակերպել Պոկերի անհատական և թիմային մրցաշարերը առանց" պատահականության» գործոնի:
Match Poker-ի մրցաշարերը եզակի են և հնարավորություն են տալիս արդարացի գնահատել խաղացողների հմտությունները առանց քարտերի պատահական բաժանման որևէ ազդեցության:
Ավելի մանրամասն տեղեկություններ Եվրոպայի Ազգերի Գավաթ առաջնության վերաբերյալ կարող եք ստանալ www.pokerfed.org
14 Մասնակից երկրներնը հետևյալն են'
Կիպրոս (ընդունող երկիր), Բոսնիա Հերցեգովինա, Դանիա, Էսթոնիա, Ֆրանսիա, Հունգարիա, Իռլանդիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Սերբիա, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան:

2013թվ. Եվրոպայի Ազգերի Գավաթի Լավագույն 6 հաղթող թիմերը, որոնք կմասնակցեն IFP-ի Ազգերի Գավաթի եզրափակչին տարվա ընթացքում:
1.Իռլանդիա,
2.Ռուսաստան,
3.Իսպանիա,
4.Մեծ Բրիտանիա,
5.Էսթոնիա,
6.Կիպրոս